ՆՈՐ ՀԱՅԱՑՔ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ

ROCKET-Ի ԳՈՐԾԸՆԿԵՐ ԼԻՆԵԼԸ ՇԱՀԱՎԵՏ Է

ՃԿՈՒՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ

Դուք կարող եք բաշխել Ձեր ժամանակը, ինչպես ցանկանում եք: Երբ պատրաստ եք սկսել աշխատանքը, ուղղակի մեկնարկեք հավելվածը և սկսեք ստանալ պատվերներ: Ճկուն գրաֆիկով աշխատանքը ունիկալ հնարավորություն է աշխատանքը, անձնական կյանքը և Ձեր հոբբիները համատեղելու համար:


ՍԿՍԵՔ ՎԱՍՏԱԿԵԼ ROCKET-Ի ՀԵՏ

Քանի որ ROCKET-ը միշտ շատ պատվերներ ունի, Դուք այլևս ստիպված չեք լինի ժամանակ ծախսել հաճախորդների փնտրման համար: Պատվերների ստացումն ավտոմատացված է, իսկ Ձեզ հարկավոր է միայն որոշել, թե որքան եք ցանկանում վաստակել:


ՀԱՍՑԵՆ ԳՏՆԵԼՈՒ ՊԱՐԶ ՏԱՐԲԵՐԱԿ

Ճիշտ վայրը գտնելու համար անվերջ պտույտներ թաղամասով, իզուր կորցված ժամանակ, դժգոհ հաճախորդներ՝ այս ամենն անցյալում է: Մեր բջջային հավելվածը Ձեզ կառաջարկի ցանկալի հասցեին հասնելու համար ամենաօպտիմալ ճանապարհը և կուղղորդի Ձեր մեքենան ինտերակտիվ քարտեզի միջոցով:


ԲԱՐԻ ԵՐԹ

Սկսելը հեշտ է

1

Տրամադրեք Ձեր փաստաթղթերը

Rocket-ի գործընկեր դառնալ հնարավոր է մի քանի պարզ քայլեր կատարելով: Նախ պետք է դիմել մեր գլխավոր գրասենյակ և մենք կտրամադրենք Ձեզ հարկավոր փաստաթղթերի ցանկը:


2

Ծանոթացեք մեր քաղաքականությանը

Փաստաթղթերը ստուգելուց հետո մենք Ձեզ կհրավիրենք գրասենյակ ձեր կարողություններին ծանոթանալու համար: Մեր հերթին մենք Ձեզ կներկայացնենք մեր ընկերության մշակույթն ու քաղաքականությունը:


3

Բեռնեք հավելվածը եվ սկսեք վաստակել

Ձեր թեկնածությանը հավանություն տալու դեպքում մենք կհրավիրենք Ձեզ պայմանագիր կնքելու: Ծանոթացման դասընթաց անցնելուց հետո Դուք կկարողանաք անցնել աշխատանքի:


Հավելվածի մասին

Մենք ներկայացնում ենք նորարարություն Ձեր աշխատանքը հեշտացնելու համար

Մեր բջջային հավելվածով աշխատելն իսկապես հեշտ է, նույնիսկ եթե Դուք դա անում եք առաջին անգամ: Հարկավոր է միայն բեռնել հավելվածը: Ձեր գտնվելու վայրը կորոշվի ավտոմատ կերպով, և հենց Դուք պատրաստ լինեք, մոտակա պատվերը կուղորդվի Ձեզ: Պատվերի հասցեն և երթուղու ցուցումները ավտոմատ կերպով կցուցադրվեն Ձեր հեռախոսի էկրանին, իսկ մենք այդ ընթացքում տեղյակ կպահենք հաճախորդին Ձեր ժամանման մասին: Նշված հասցեով ժամանելուն պես ուղևորության արժեքը կհաշվարկվի և անմիջապես տեսանելի կդառնա:

Ձեզ հարկավոր ամեն ինչը մեկ հավելվածում

Մենք ստեղծել ենք ունիվերսալ մի գործիք Ձեր աշխատանքը հեշտացնելու համար.
Ամբողջ հարկավոր տեղեկատվությունը գտնվում է մեկ հավելվածում: Բեռնեք այն և սկսեք վաստակել:

Ձեր մեքենան որպես եկամտի աղբյուր

Անկախ Ձեր մեքենայի տեսակից՝
մարդատար թե բեռնատար,
մենք կօգնենք Ձեզ բացահայտել Ձեր տրանսպորտային միջոցի ամբողջական ներուժը՝ Ձեզ մաքսիմալ եկամուտ ապահովեով:

Շուրջօրյա Աջակցություն

Աջակցության ծառայությունն աշխատում է շուրջօրյա և միշտ պատրաստ է օգնել ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու վարորդներին ցանկացած իրավիճակում, կլինի դա հարց կապված հաճախորդի հետ, թե տեխնիկական անսարքության:

Վարորդների պատմություններ

Իրենց բառերով

Պարունակ Աջի-Մարտիրոսյան

Rocket-ում աշխատում եմ արդեն 5 տարի: Բացի այն, որ մշտապես հանդիպում եմ կիրթ ու հաճելի պատվիրատուների, կարողանում եմ վաստակել ինձ համար բավարար գումար: Այս տարիների ընթացքում թե՛ ղեկավարության և թե՛ գործընկերներիս կողմից տեսել եմ դրական և պրոֆեսիոնալ աշխատելաոճ:

 

Եղիշե Առաքելյան

Աշխատում եմ Rocket-ում արդեմ  1 տարի: Գոհ եմ անձնակազմից, վարորդի հանդեպ ունեցած ջերմ վերաբերմունքից: Ղեկավարությունը և մնացած անձնակազմը շատ բարեհամբույր և ուշադիր են, սպասարկումը՝ շատ որակով: Պատվիրատուները բարեկիրթ և գրագետ մարդիկ են. շփվելուց հաճույք ես ստանում:

Այստեղ պատվերներ կատարելով կարողանում եմ ինձ համար բավարար գումար վաստակել:

 

 

Սամվել Հարությունյան

Rocket-ում աշխատում եմ բացման առաջին իսկ օրվանից: Ղեկավարությունից գոհ եմ, քանի որ ամեն վարորդին ցուցաբերում են առանձնակի մոտեցում: Անձնակազմը նույնպես լավն է՝ բոլորը գիտեն իրենց գործի բնույթը: Պատվիրատուների մեծ մասը կիրթ են և բարեհամբույր: Աշխատանքային օրվա ընթացքում կարողանում եմ աշխատել բավարար գումար:

 

Միացեք մեզ

Ձեր ցանկալի եկամտից Ձեզ բաժանում է ընդամենը մի քանի քայլ

Անվտանգ ուղեվորություններ

Մենք ձգտում ենք ապահովել երկկողմանի անվտանգություն՝ թե՛ ուղովորի, թե՛ վարորդի համար : Այդ պատճառով մենք արել ենք ամեն ինչ, որ Ձեզ ոչինչ չշեղի վարելու ընթացքում: Բացի այդ, Դուք չեք ունենա պատահական հաճախորդներ՝ բոլոր պատվերները կիրականացվեն մեր համակարգում գրանցված օգտատերերի շրջանակներում: