ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատվիրատու անհատական տվյալների պաշտպանությունը

Օգտատերերի անհատական տվյալների պաշտպանության վերաբերյալ այս հաղորդագրությունը հիմնված է «Անձնական տվյալների մասին» ՀՀ օրենքի և անհատական տվյալների էլեկտրոնային մշակման վերաբերյալ միջազգային այլ ստանդարտների վրա:

«Ռոքետ» (այսուհետ Ծառայություն մատուցող) տեղեկություններ է հավաքում իր ծառայություններից օգտվողների (այսուհետ՝ Պատվիրատու) վերաբերյալ, երբ վերջիններս օգտագործում են «Ռոքետ» բջջային հավելվածը, կայք էջը և այլ էլեկտրոնային ծառայություններ կամ այլ կերպ հաղորդակցվում է Ծառայություն մատուցողի հետ:

Պաշտպանության շրջանակը

Անհատական տվյալների պաշտպանության այս կանոնները տարածվում են բոլոր այն անձանց, ովքեր անկախ իրենց գտնվելու վայրից, օգտվում են «Ռոքետ» ծառայությունից տրանսպորտային միջոց պատվիրելու կամ առաքումների կամ այլ պահանջվող ծառայությունների համար: Այս կանոնները չեն տարածվում վարորդների կամ առաքիչների վրա, ովքեր «Ռոքետ» ընկերության հետ համագործակցում են արտոնագրային ծառայությունների հիման վրա: Որպես վարորդ կամ որպես Պատվիրատու հանդես գալու պարագայում գործում են կարգավիճակին համապատասխան կանոնները:

Տեղեկատվության հավաքումը

Ծառայություն մատուցողը տեղեկություններ է հավաքում Պատվիրատուի վերաբերյալ, երբ Պատվիրատուն ստեղծում է անձնական հաշիվ կամ փոփոխություններ է իրականցնում գործող հաշվի մեջ, դիմում են պատվիրատուների սպասարկման կենտրոն կամ առնչվում են Ծառայություն մատուցողին: Այս տեղեկատվությունը ներառում է Պատվիրատուի անունը, ազգանունը, էլեկտրոնային հասցեն, հեռախոսի համարը, նկարը, վճարման մեթոդը, պահանջվող ծառայության տեսակը և տրամադրված այլ տեղեկատվություն:

Հավաքվող տեղեկատվության տեսակները

Տեղեկատվությունը հավաքվում է հետևյալ հիմնական ոլորտների վերաբերյալ:

Տեղանքի վերաբերյալ տեղեկատվություն: Երբ Պատվիրատուն օգտվում է տրանսպորտային ծառայություններից կամ առաքումներից, Ծառայություն մատուցողը հավաքում է տեղեկություններ Պատվիրատուի գտնվելու վայրի, պատվերի ուղղության վերաբերյալ, որը տրամադրվում է «Ռոքետ» բջջային հավելվածի միջոցով: Երբ Պատվիրատուն թույլատրում է «Ռոքետ» բջջային հավելվածին հասանելիություն ստանալ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվությանը, Ծառայություն մատուցողը կարող է նաև տեղեկություններ ձեռք բերել տվյալ սարքավորման վերաբերյալ: Գտնվելու վերաբերյալ տեղեկությունը կարող է ստացվել նաև Պատվիրատուի IP հասցեի միջոցով:

 Տվյալների վերաբերյալ տեղեկատվություն: Եթե պատվիրատուն թույլատրում է «Ռոքետ» բջջային հավելվածին հասանելիություն ստանալ Պատվիրատուի տվյալների բազային, ապա Ծառայություն մատուցողը կարող է ձեռք բերել և պահպանել անուններ, հեռախոսահամարներ, որոնք առկա են Պատվիրատուի տվյալների բազայում: Սա նպատակ է հետապնդում օժանդակել մատուցվող ծառայությունների առնչությամբ սոցիալական հաղոդրակցությունը:

Պատվերների վերաբերյալ տեղեկատվություն: Ծառայություն մատուցողը տեղեկություններ է հավաքում պատվերների վերաբերյալ, ինչը ներառում է մատուցվող ծառայությունների տեսակի, օրվա, ժամի, վճարի, հեռավորության և պատվերի վերաբերյալ այլ մանրամասներ: Երբ ինչ-որ մեկն օգտագործում է ծառայության պրոմոկոդը, ապա օգտատերը կարող է նույնականցվել:

Օգտագործման և նախասիրությունների վերաբերյալ տեղեկություն: Ծառայություն մատուցողը տեղեկություններ է հավաքում այն մասին, թե Պատվիրատուները և կայքի այցելուները ինչպես են հաղորդակցվում ծառայություններ ստանալու համար, ինչպես օրինակ՝ նախասիրությունների և համապատասխան կարգավորումների վերաբերյալ: Որոշ դեպքերում Ծառայություն մատուցողն այս տեղեկությունները հավաքում է տեղեկանիշերի (cookie) կամ նույնականացման հնարավորություն ընձեռող այլ տեխնիկական հնավարությունների միջոցով:  

Սարքավորման վերաբերյալ տեղեկություններ: Ծառայություն մատուցողը կարող  տեղեկություններ հավաքել սարքավորումների վերաբերյալ, որը ներառում է սարքավորման մոդելը, օպերացիոն համակարգը, օգտագործված լեզուն, սարքավորման նույնականացման համարը, բջջային օպերատորի վերաբերյալ տվյալներ և այլն:

Զանգ և տեքստային հաղորդագրություն: Ծառայություն մատուցողն օժանդակում է Պատվիրատուի և վարորդների միջև: Այս առնչությամբ Ծառայություն մատուցողը տեղեկություններ է ստանում զանգերի վերաբերյալ, ինչը ներառում է օրը, ժամը, ինչպես նաև տեքստային հաղորդագրությունների վերաբերյալ, ինչը ներառում է նաև տեքստային հաղորդագրության բովանդակությունը: Ծառայություն մատուցողի, Պատվիրատուի և վարորդների միջև հեռախոսազանգերը հնարավոր է ձայնագրվեն:

Հասանելիության վերաբերյալ տեղեկություններ: Երբ Պատվիրատուն առնչվում է ծառայությունների հետ, Ծառայություն մատուցողը հավաքագրում է տեղեկություններ հասանելիության վերաբերյալ, ինչը կարող է ներառել IP հասցեն, հասանելիության օրը, ժամը, այն էջերը, որոնց հասանելիություն է ձեռք բերվել, երրորդ կողմի էջերը կամ ծառայությունները, որոնց հասանելիություն է ստացվել մինչև ծառայություններից օգտվելը:

Բջջային հավելվածների վերաբերյալ կարևոր տեղեկություններ

Շատ բջջային հեռախոսի համակարգեր (iOS, Android և այլն) նախատեսում են օգտատիրոջ համաձայնությունը մինչև այս կամ այն հավելվածը կարող է հասանելիություն ստանալ տվյալ բջջային հեռախոսին: Բջջային հեռախոսի համակարգերը համաձայնություն ստանալու տարբեր մեխանիզմներ ունեն: Օրինակ՝ iOS համակարգը կարող է ահազանգել, երբ «Ռոքետ» բջջային հավելվածը փորձում է հասանելիություն ստանալ որոշակի տեղեկատվության: Այնուհետև, այն կարող է օգտատիրոջը յուրաքանչյուր անգամ զգուշացնել հերթական հասանելիության մասին: Նույն կերպ Android համակարգը կտեղեկացնի օգտատիրոջը տեղեկատվության հասանելիության վերաբերյալ:

Տեղեկությունորը Ծառայություն մատուցողը հավաքում է երրորդ աղբյուներից

Ծառայություն մատուցողը կարող է տեղեկություններ ստանալ նաև այլ աղբյուրներից և համատեղել այն իր կողմից մատուցվող ծառայություններից ստացված տեղեկությունների հետ: Օրինակ՝

  • Եթե Պատվիրատուն օգտագործում է «Ռոքետ» համակարգին սպասարկող վճարման համակարգը, ապա Ծառայություն մատուցողը կարող է տեղեկություն ստանալ օգտագիրոջ մասին:
  • Եթե Պատվիրատուի (կազմակերպության պարագայում) աշխատակիցն օգտվում է ծառայության տեսակներից մեկը, օրինակ՝ «Ռոքետ» կազմակերպության համար, ապա կազմակերպության կողմից տեղեկությունը կարող է ստացվել աշխատողի միջոցով:
  • Երբ առաքման ծառայություն է պատվիրվել, վարորդը կարող է խնդրել գնահատել ծառայությունը և այդ տեղեկությունը ներկայացնել Ծառայություն մատուցողին:

Ստացված տեղեկատվության օգտագործումը

Ծառայություն մատուցողը կարող է օգտագործել հավաքված տեղեկատվությունը հետևյալ նպատակներով.

  • Տրամադրել, պահպանել և բարելավել ծառայությունները, ներառելով, օրինակ՝ վճարմանն օժանդակելու, հաշիվ ապրանքագրեր առաքելու, ապրանքներ առաքելու համար, ինչպես նաև օգտատերերին և վարորդներին աջակցելու, մատուցվող ծառայությունների նորությունների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար:
  • Ուղարկել կամ օժանդակել Պատվիրատուի և վարորդի միջև հաղորդակցությունը, ինչպիսին է ժամանման ժամը, կամ ուղղությունը, ուղղորդումը, հրավերի հասցեն և այլն:
  • Պատվիրատուին ուղարկել այնպիսի հաղորդակցություն, որը ներառում է «Ռոքետ» ծառայությունների վերաբերյալ նորություններ կամ, եթե ընդունելի է, այլ կազմակերպությունների վերաբերյալ:
  • Անհատականացնել և բարելավել ծառայությունները, որը ներառում է սոցիալական գովազդներ և այլն:

Տեղեկատվության փոխանցում

Ծառայություն մատուցողը կարող է հավաքված տեղեկատվությունը տրամադրել այլ անձնաց սույն հաղորդագրության պայմանների համաձայն, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում:

  • Ծառայություն մատուցողը կարող է Պատվիրատուի տվյալները տրամադրել վարորդին, օրինակ՝ մեկնումի և ժամանման վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ:
  • Երրոդ անձանց, այն դեպքում, երբ աշխատում է վերջիններիս հետ համագործակցությամբ:
  • Հասարակության հետ, եթե Պատվիրատուն այդ տեղեկությունը ներկայացրել է հանրային հարթակում, ինչպիսիք են օրինակ՝ սոցիալական ցանցերը:
  • Իրավասու պետական մարմնի դիմումի համաձայն՝ օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով սահմանված կարգով:
  • Իրավապահ մարմիններին, պետական կառավարման մարմիններին կամ երրորդ կողմին, եթե Ծառայություն մատուցողը գտնում է, որ Պատվիրատուի գործողությունները հակասում են օգտատիրոջն առաջադրված պահանջներին, ծառայությունների պայմաններին, կամ այլոց կամ «Ռոքետ»-ի իրավունքների պաշտպանության նպատակով:   
  • Այն դեպքում, երբ Ծառայություն մատուցողը տեղեկացնում է Պատվիրատուին և Պատվիրատուն համաձայնում է փոխանցել իր տվյալները:

 

 

Սոցիալական ցանցերի միջոցով տեղեկատվության փոխանցումներ

Ծառայությունները կարող են փոխկապակցված լինել սոցիալական ցանցերի հետ, ինչը Պատվիրատուին հնարավորություն է ընձեռում տվյալները փոխանցել նաև այլ հավելվածների, կայքերի միջոցով: Նման տեղեկատվության օգտագործումը կարող է հնարավորություն ընձեռել տեղեկատվությունը կիսել ընկերների և հանրության հետ՝ կախված նրանից, թե ինչ կարգավորումներ է Պատվիրատուն սահմանել սոցիալական ցանցերի հասանելիության համար:

Հաշիվ

Պատվիրատուն կարող է ուղղել իր վերաբերյալ տեղեկությունները իր էլեկտրոնային հաշվին հասանելիություն ստանալով: Պատվիրատուն կարող է փակել իր հաշիվը «Ռոքետ» ադմինիստրացիային այդ մասին տեղեկություն ներկայացնելով: Այնուամենայնիվ, որոշ դեպքերում որոշ տեղեկություններ կարող են պահպանվել օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով սահմանված կարգով:

Տվյալների փոխանցման մերժում

«Ռոքետ» ընկերությունը մերժում է Պատվիրատուի վերաբերյալ երրորդ անձանց տեղեկություններ  փոխանցելու ցանկացած այլ դիմում, որը սահմանված չէ այս հաղորդագրությամբ և նախատեսված չէ օրենքով: