ՁԵԶ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ

ԿՈՐՊՈՐՈՏԻՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ  ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐ ԵՎ ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՀԱՐԹԱԿԸ

ROCKET ԲՒԶՆԵՍԸ ՄԵՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ ԽՆԱՅԵԼՈՒՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶԵՑՆԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՐԹԱԿ Է

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐԵՔ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Rocket Բիզնեսը էֆֆեկտիվ գործիք է ընկերության պատվերների օպերատիվ կառավարումն իրականացնելու համար: Մուտք գործելով մեր համակարգի Բիզնես տարածքը, Դուք հնարավորություն կստանաք ոչ միայն դիտելու Ձեր ընկերության պատվերների ամբողջական պատմությունը, այլ նաև Ձեզ հասանելի կլինի յուրաքանչյուր աշխատակցի կատարած պատվերների ուղղությունների և ծախսերի օպտիմալ հաշվառման համար անհրաժեշտ գործիքների փաթեթը:


ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ձեր ընկերության տրանսպորտային ապահովումը մեզ վստահելով Դուք ընդմիշտ կմոռանաք մեքենա պատվիրելու հետ կապված խնդիրների մասին: Ձեր աշխատակիցները և գործընկերները ցանկացած պահին կկարողանան օգտվել կորպորատիվ մեքենաներից: Քանի որ գործնական ուղևորությունը ավտոմատ կերպով գրանցվում է ընկերության հաշվին, կարիք չկա անհանգստանալու նաև վճարումների մասին:


ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

Մենք նպաստում ենք Ձեր կազմակերպության թափանցիկությանը

Rocket բիզնեսը հնարավորություն է տալիս էֆֆեկտիվորեն կառավարել ուղևորությունների ամբողջական փաթեթը, իսկ  մանրամասն հաշվետվությունը թույլ կտա դիտել յուրաքանչյուր աշխատակցի ծախսերը:

Սպասարկման բարձրագույն որակ

Մենք պատրաստ ենք աջակցել Ձեր պատկերին և կորպորատիվ մշակույթին: Այդ պատճառով առաջարկում ենք միայն որակավորված վարորդների և ավտոմեքենաների լայն ընտրանի, որոնք համապատասխանում են Ձեր բոլոր կարիքներին: Հանդիպումներ, գործուղումներ, օդանավակայանի տրանսֆերներմ, թե սարքավորման փոխադրում՝ մենք միշտ երաշխավորում ենք սպասարկման բարձր մակարդակ:
 

Տարանջատեք անձնական և գործնական ուղևորությունները

Ձեր աշխատակիցները հնարավորություն ունեն փոխադրվել ոչ միայն կորպորատիվ փաթեթի շրջանակներում, այլ նաև կարող են օգտվել մեր ծառայությունից անձնական նպատակներով՝ աշխատանքից դուրս: Յուրաքանչյուր ուղևորությունից հետո հաճախորդին կառաջարկվի ընտրել ուղևորության տեսակը և կատարել վճարում անձնական ուղևորության համար:

Նոր խոսք կորպորատիվ տրանսպորտային սպասարկման ոլորտում

Մոռացեք գործնական ուղևորությունների համար կանխիկով վճարման և ծախսերի հաշվառման բոլոր անհարմարությունները և բարդությունները: Բոլոր ծառայությունները անկանխիկ գանձվում են մեկ հաշվից, իսկ տվյալների արտահանումը հասանելի է մեկ կոճակի հպումով: